Politico․ ԵՄ-ում կարող է ճգնաժամ բռնկվել Ուկրաինայի և Հունգարիայի 0պատճառով

248

Եվրամիությունը լուրջ ճգնաժամի է գնում Ուկրաինային օգնելու և Հունգարիայի կողմից ճնշումների պատճառով։

Այդ մասին հաղորդել է Politico թերթը։

Պարբերականի տվյալներով՝ «քաղաքական ճգնաժամը կարող է բռնկվել գագաթնաժողովում դեկտեմբերի կեսերին, երբ ԵՄ առաջնորդները պետք է պատմական որոշում կայացնեն Ուկրաինայի՝ միության կազմ մտնելու վերաբերյալ, և առանցքային պայմանագիր կնքեն բյուջեի մասով, որպեսզի Կիևին 50 մլրդ եվրոյի փրկօղակ տարամադրեն»։

Սակայն այդ ծրագրերը կարող են խափանվել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի կողմից, որը, ինչպես նշում է թերթը, պահանջել է, որ ամբողջ քաղաքական և ֆինանսական գործընթացը սառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ առաջնորդները չեն համաձայնել ամբողջությամբ վերանայել Բրյուսելի կողմից Կիևին ցուցաբերվող աջակցությունը։ Դա «իսկական գլխացավ» է դարձել դաշինքի առաջնորդների համար։ Օրբանը «պարբերաբար ԵՄ-ն մղում է դեպի անդունդի եզրը, բայց հիմա դիվանագետները տագնապահար են այն պատճառով, որ նրա թշնամանքը Ուկրաինայի հանդեպ ուր որ է՝ հենց այդպիսի ելք կունենա», ասվում է հոդվածում։

«Մենք ընթանում ենք դեպի լուրջ ճգնաժամ»,- ասել է ԵՄ  մի բարձրաստիճան պաշտոնյա։ Նրա խոսքով՝  դեկտեմբերի 14-15-ի գագաթնաժողովը պատմության ընթացքում «ամենաբարդերից մեկն է լինելու»։

Նախորդ հոդվածըԹուրքիայի արևելքում երկրաշարժ է արձանագրվել
Հաջորդ հոդվածըԻսրայելի հատուկ ծառայությունները պատրաստվում են ոչնչացնել ՀԱՄԱՍ-ի առաջնորդներին ողջ աշխարհում