‘
Ռուսական սկանդալային պանկ-խմբի անդամ Եկատերինա Սամուցեւիչը ֆրանսիական Les Inrockuptibles շաբաթաթերթին հայտնել է, որ դեմ չէ ֆրանսիական քաղաքացիություն ստանալու գաղափարին:
Ֆրանսիայի հանրապետության քաղաքացու անձնագիր աղջկան «խոստացել» է տրամադրել «Եվրոպա-Էկոլոգիա-Կանաչներ» կուսակցությունը:
«Ես ֆրանսերեն չեմ խոսում եւ չգիտեմ՝ որքանով է դա հնարավոր: Բայց ես հաստատ կուզեի աշխարհ տեսնել», — նշել է երկու տարվա ազատազրկման դատապարտված ֆեմինիստուհին:
Սամուցեւիչի երկու գործընկերուհիները՝ Նադեժդա Տոլոկոննիկովան եւ Մարիա Ալյոխինան դեռեւս անազատության մեջ են գտնվում անցյալ տարի Մոսկվայի Քրիստոս Փրկիչ եկեղեցում «պանկ-պատարագ» անցկացնելու համար:
Հիշեցնենք, վերջերս ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դըպարդյեն հրաժարվել է Ֆրանսիայի քաղաքացիությունից բարձր հարկերի պատճառով՝ ընդունելով Ռուսաստանի քաղաքացիություն:
‘