‘Ruhr Nachrichten. Հենրիխ Մխիթարյանի գնահատականը’

1097

Գերմանիայի առաջնության 11-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիային» վերջապես հաջողվեց վերջ դնել անընդմեջ պարտությունների շարքին:

Յուրգեն Կլոպի թիմը սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Ճիշտ է` մրցակցի կիսապաշտպան Քրիստոֆ Կրամերի ինքնագոլի շնորհիվ, սակայն Կլոպի համար առավել էական է վաստակած 3 միավորը, որը թիմին թույլ տվեց վերջին հորիզոնականից բարձրանալ 15-րդ տեղ: 

Գերմանական Ruhr Nachrichten պարբերականը, որը «Բորուսսիայի» տեղեկատվական գործընկերն է, գնահատել է դորտմունդյան թիմի ֆուտբոլիստների` Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դեմ ցուցադրած խաղը: Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է 3 միավոր: Ամենաբարձր գնահատականը ստացել է Սվեն Բենդերը, իսկ ամենացածրը` Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը և Շինջի Կագավան` 3,5:

«Ruhr Nachrichten»-ի գնահատականները

Վայդենֆելլեր՝ 3
Դուրմ՝ 3 
Պիշչեկ՝ 2.5 
Սուբոտիչ՝ 2,5 
Սոկրատիս՝ 3
Հենրիխ Մխիթարյան՝ 3 
Ռոյս՝ 2 
Կել՝ 2
Բենդեր՝ 1,5 
Կագավա՝ 3,5 
Օբամեյանգ՝ 3,5  

Հիշեցնենք, որ Գերմանիայում ամենաբարձր գնահատականը համարվում է 1-ը, իսկ ամենացածրը` 6-ը:

Նախորդ հոդվածը‘Նոր Ռոնալդուն ֆուտբոլային ակումբների ուշադրության կենտրոնում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. «Միայն զենքով կա հային փրկություն»’