Saint Louis Rapid & Blitz․ Արոնյանը ոչ ոքի խաղաց Վաշիե-Լագրավի ու Մամեդյարովի հետ, պարտվեց Նակամուրային

563

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում մեկնարկել է շախմատի Saint Louis Rapid & Blitz ամենամյա մրցաշարը։ Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) արագ խաղի մրցաշարի առաջին տուրում ոչ ոքի է խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, երկրորդ տուրում՝ ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի հետ։ Երրորդ տուրում հայ գրոսմայստերը պարտվել է ամերիկացի Հիկարու Նակամուրային։

Արոնյանը 2 միավորով ամերիկացի Ֆաբինաո Կարուանայի եւ Նակամուրայի հետ բաժանում է 7-9-րդ տեղերը։ Միանձնյա առաջատարը Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջան է՝ 5 միավոր։

Հաղթանակի համար շնորհվում է 2, ոչ ոքի արդյունքի համար՝ 1 միավոր։

Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն է։ Արագ խաղի 9 տուրից հետո կանցկացվի կայծակնային խաղի 18 տուր։

Նախորդ հոդվածըԶախարյանը Չելսիում տարեկան շուրջ 1,5 մլն եվրո կստանա
Հաջորդ հոդվածըUS Open. Մեդվեդեւը կխաղա Կոզլովի, Խաչանովը՝ Կուդլայի հետ