Sinquefield Cup. Արոնյանը հաղթեց Ֆիրուջային

184

ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող շախմատի Sinquefield Cup ավանդական մրցաշարի 5-րդ տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սպիտակ ֆիգուրներով խաղաց Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ եւ հաղթեց 67-րդ քայլին։

Նախորդ տուրերում Լեւոն Արոնյանը ոչ ոքի էր խաղացել ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի, ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի, ռուսաստանցի Յան Նեպոմյնաշչու հետ եւ չորս պարտիայից հետո 2,5 միավորով բաժանում է 2-4-րդ տեղերը Նեպոմնյաշչու եւ Վաշիե-Լագրավի հետ, որոնք անցկացրել են 5-ական պարտիա։ Միանձնյա առաջատարը Ուեսլի Սոն է՝ 3 միավոր 5 պարտիայում։

Sinquefield Cup-ը Grand Chess Tour-ի հերթական փուլն է, մրցանակային հիմնադրամը 350 հազար դոլար է։

Նախորդ հոդվածըԻտալիան 47 տարում առաջին անգամ նվաճեց Դեւիսի գավաթը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԺոզե Մոուրինյուն ցանկանում է գլխավորել Բրազիլիայի հավաքականը