SofaScore. Չանչարևիչը՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում

195

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը SofaScore-ի վարկածով ընդգրկվել է Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականում:

Հայաստանի հավաքականի դարպասապահի խաղն ընտրական շրջափուլում գնահատվել է 10 ավելագույնից 7,49 միավոր: Խորհրդանշական հավաքականում Չանչարևիչի հետ տեղ են գտել մի շարք աստղային խաղացողներ:

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի խորհրդանշական հավաքականը՝ ըստ SofaScore-ի.

Դարպասապահ՝ Օգնյեն Չանչարևիչ (Հայաստան):

Պաշտպաններ՝ Թեո Էրնանդես (Ֆրանսիա), Ռուբեն Դիաշ (Պորտուգալիա), Յոախիմ Անդերսեն (Դանիա), Ժոաու Կանսելու (Պորտուգալիա):

Կիսապաշտպաններ՝ Դոմինիկ Սոբոսլայի (Հունգարիա), Քրիստիան Էրիկսեն (Դանիա), Բրունու Ֆերնանդեշ (Պորտուգալիա):

Հարձակվողներ՝ Կիլիան Մբապե (Ֆրանսիա), Ռոմելու Լուկակու (Բելգիա), Ջերդան Շաքիրի (Շվեյցարիա):

Նախորդ հոդվածըՆժդեհ Հովսեփյանի արժեքավոր գիտական աշխատությունը. Ալիք Մեդիա
Հաջորդ հոդվածըԱրաս Օզբիլիսն ավարտեց կարիերան ու կառաջադրվի ՀՖՖ նախագահի պաշտոնում