‘Sport.es.«Բարսելոնա»-ն ամռանը կփորձի թիմ հրավիրել «Լիվերպուլ»-ի պաշտպանին’

856

 «Լիվերպուլ»-ի պաշտպան Ալբերտո Մորենոն կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Այս մասին տեղեկացնում է Sport.es-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբը մտադիր է թիմ հրավիրել 26-ամյա ֆուտբոլիստին, ով ամռանը կստանա ազատ գործակալի կարգավիճակ: «Կապտանռնագույններ»-ն իսպանացուն դիտարկում են որպես Ալբայի պահեստային տարբերակ: 

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Մորենոն մերսիսայդցիների կազմում մասնակցել է 5 հանդիպման, սակայն արդյունավետությամբ աչքի չի ընկել:

Նախորդ հոդվածը‘Պիկեն բացատրել է, թե ինչու է հեռացել Իսպանիայի հավաքականից’
Հաջորդ հոդվածը‘Զինվոր է զոհվել. դեռ չպարզված հանգամանքներում’