‘Sport-Express. Հիմնական կազմում իր տեղը վերադարձնելը Մովսիսյանի համար լուրջ խնդիր կլինի’

1027

Sport-Express-ը` մեկնաբանելով Ռուսաստանի առաջնության 20-րդ տուրի «Տորպեդո» — «Սպարտակ» (0-1) հանդիպման արդյունքը, նշում է, որ Յուրա Մովսիսյանի համար դժվար կլինի վերադարձնել տեղը մեկնարկային կազմում:

«Երկրորդ խաղում անընդմեջ Պրոմես — Անանիձե — Դավիդով հարձակողական թեթև եռյակը խոսում են միևնույն ֆուտբոլային լեզվով: Յակինը խաղից հետո այդ առիթով ասաց. «Արդեն «Դինամոյի» դեմ խաղում նրանք շատ լավ էին համագործակցում: Նրանք արագ են ու ներդաշնակն են նայվում խաղադաշտում: Դեռ հիմքեր չունենք ինչ-որ բան փոխելու»:

Այդ պատճատով Յուրա Մովսիսյանի համար բավականին դժվար կլինի վերադարձնել տեղը հիմնական կազմում: Մյուս կողմից` Դավիդովը իր կարգավիճակը հաստատելու համար պետք է նաև գոլ էլ խփի»,- գրում է հեղինակավոր կայքի լրագրողը:

Հիշեցնենք, որ «Տորպեդոյի» դեմ խաղում Հայաստանի հավաքականի հարձակվողը մնաց պահեստայինների նստարանին:

Նախորդ հոդվածը‘Ազգային Ժողովի նիստը (Ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘ԱԺ-ը միաձայն ընդունեց հույների ու ասորիների ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ‘