‘
«Արսենալ»-ը մտադիր է ամռանը ազատվել որոշ ֆուտբոլիստներից: Այս մասին հայտնում է The Sun-ը:
«Զինագործներ»-ը մտադիր են բաժանվել 5 խաղացողից: Նրանց թվում են Հենրիխ Մխիթարյանը և Մեսուտ Օզիլը:
Երկու խաղացողն էլ չեն արդարացնում լոնդոնյան ակումբի ղեկավարության սպասումները և շատ բարձր աշխատավարձ են ստանում, ինչը ծանրացնում է թիմի բյուջեն:
Ընթացիկ մրցաշրջանում հայազգի ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման, դարձել 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ:
‘