‘Tuttosport. «Յուվենթուս»-ն Ալեգրիին փոխարինելու 4 թեկնածու ունի’

829

«Յուվենթուս»-ի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին կարող է լքել իր զբաղեցրած պաշտոնը մրցաշրջանի ավարտին, տեղեկացնում է Tuttosport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ, իտալացի մասնագետի թուրինյան ակումբում մնալու հավանականությունը 25 տոկոսից էլ քիչ է: «Ծեր սինյորա»-ի ղեկավարությունը նրան փոխարինելու 4 թեկնածու է դիտարկում. Պեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպը («Լիվերպուլ»), Զինեդին Զիդանն ու Անտոնիո Կոնտեն (երկուսն էլ ազատ գործակալ):

Ընթացիկ մրցաշրջանում «Յուվենթուս»-ը վստահորեն գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, իսկ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում 0:2 հաշվով զիջել է Մադրիդի «Ատլետիկո»-ին:

Նախորդ հոդվածը‘Express. «Արսենալ»-ի տրանսֆերային թիրախում «Ատլետիկո»-ի նախկին աստղն է’
Հաջորդ հոդվածը‘Մադրիդի «Ռեալ»-ը Ռամոսին փոխարինողին գտել է «Տոտենհեմ»-ում’