UNRWA-ի ապաստարանները գերծանրաբեռնված են

297

Պաղեստինցի փախստականնների և աշխատանքների կազմակերպման ՄԱԿ-ի Մերձավորարևելյան գործակալության ապաստարանները (UNRWA) այս պահի դրությամբ ընդունել են Գազայի հատվածից տեղահանված գրեթե 600 հազար մարդու, ինչը չորս անգամ գերազանցում է դրանց տարողունակությունը։

Այդ մասին ասվում է գործակալության հայտարարության մեջ, որը հրապարակվել է X սոցիալական ցանցի նրա էջում։

«Մոտավորապես 600 հազար ներքին տեղահանված անձինք պատսպարվում են UNRWA-ի 150 ապաստարաններում, ինչը մեր հնարավորություններից չորս անգամ ավելի է։ Շատերն ստիպված են գիշերելու փողոցներում, քանի որ կացարանները գերծանրաբեռնված են։ Գործակալության առնվազն 40 օբյեկտներ հարվածի տակ են ընկել», — ասվում է UNRWA-ի հաղորդագրության մեջ։

«Գազայում այլևս անվտանգ տեղ չի մնացել»,- ընդգծել է UNRWA-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին, որի խոսքը մեջբերել է գործակալությունը։

Նախորդ հոդվածըՑԱԽԱԼ-ը կրկին Գազայի բնակիչներին կոչ է անում հեռանալ դեպի հարավ
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիան ՀԱՄԱՍ-ը չի համարում ահաբեկչական կազմակերպություն