US Open. Կարեն Խաչանովը հաղթեց Դենիս Կուդլային

463

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը դուրս եկավ Նյու Յուրքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության երկրորդ շրջան։ Հայ թենիսիստը մեկնարկում մրցեց ամերիկացի Դենիս Կուդլայի հետ եւ առավելության հասավ 3:6, 6:1, 6:2, 6:2 հաշվով։ Մրցախաղը տեւեց  2 ժամ եւ 9 րոպե։

Կարեն Խաչանովի հաջորդ մրցակիցը կլինի սլովակ Ալեքս Մոլչանի եւ բրազիլացի Տիագո Մոնտեյրոյի դիմակայության հաղթողը։

Տիտղոսը պաշտպանում է աշխարհի առաջին ռակետ, ռուսաստնացի Դանիիլ Մեդվեդեւը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 60 միլիոն եվրո է։

Նախորդ հոդվածըՒրադրությունը Զապորոժյան ԱԷԿ-ում` ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի
Հաջորդ հոդվածըՍպանվել է ՌԴ-ի կողմն անցած նախկին պատգամավորը