VAR համակարգի լիազորությունները կարող են ընդլայնվել

180

Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդն (IFAB)  առաջիկա նիստի ընթացքում կքննարկի VAR համակարգի լիազորությունների ընդլայնման հնարավորությունը, հայտնում է The Times-ը:

Քննարկման օրակարգում կլինեն VAR-ի հնարավոր միջամտությունը տուգանայինների, անկյունայինների և երկրորդ դեղին քարտերի դրվագների ժամանակ:

Հիշեցնենք, որ այժմ տեսակրկնապատկերների համակարգը միջամտում է միայն խաղից դուրս վիճակների, 11 մետրանոցների և ուղիղ կարմիր քարտերի ժամանակ:

IFAB-ի նիստը կկայանա նոյեմբերի 28-ին՝ Լոնդոնում: Որոշումը կընդունվի մինչև IFAB-ի տարեկան ժողովը, որը ծրագրված է 2024-ի մարտին:

Նախորդ հոդվածըԻսրայելն ստացել է պատանդների ցուցակը
Հաջորդ հոդվածըՎինիսիուս Ժունիորն առաջին անգամ ճանաչվել է Բրազիլիայի լավագույն ֆուտբոլիստ