Իսրայելը կարծում է` Իրանին հասցված հարվածը հասել է իր նպատակին

503

Իսրայելի կարծիքով՝ կիրակի գիշերը Իրանին հասցված հարվածը հասել է իր նպատակին, հաղորդում է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

Թերթի աղբյուրների տվյալներով՝ գրոհն իրականացրել է իսրայելական «Մոսսադ» արտաքին հետախուզական ծառայությունը։ Թիրախը եղել է Իսպահանում Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտը, որտեղ, իբր, ինչ-որ անանուն զենք է արտադրվում։

Հունվարի 29-ի գիշերը IRNA գործակալությունը հաղորդել է, որ Իրանի կենտրոնական հատվածում գտնվող Իսպահան քաղաքում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել։ Ավելի ուշ երկրի ՊՆ-ն հայտարարել է, որ հունվարի 28-ին անօդաչու սարքերի միջոցով անհաջող գրոհ է կատարվել գերատեսչության կենտրոններից մեկի վրա։ Գրոհի հետևանքով ոչ ոք չի տուժել, ընդամենը չնչին նյութական վնաս է հասցվել։ Ընդ որում, հայտարարության մեջ չի նշվել, թե Թեհրանը ում է համարում գրոհի պատասխանատուն։

Իսրայելը չի հայտարարել Իսպահանում պայթյուններին իր առնչության մասին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊակիստանի մզկիթում պայթյունի զոհերի թիվը հասել է 90-ի
Հաջորդ հոդվածըՀակոբ Հակոբյան. Տեր-Պետրոսյանը շատ հզոր քաղաքական գործիչ ա